Սուրբ Աննա

Անգրագ իտարան-ից
Jesus100.png Հիսուսը սիրում է քեզ:
Իսկ այս հոդվածը գրողը՝ ոչ:


Այս հոդվածը սիտխիստ-կտուլխիստական սրբի մասին է: Եթե դուք սխալմամբ եք այս հոդված մտել, կարող եք սըբանվել ունիտազին:

Ո՞վ է սբ. Աննան[խմբագրել]

Հասարակության հարցադրումը[խմբագրել]

Անխուսափելի մի հարց: Ո՞վ է սուրբ Աննան ու ի՞նչ պայմաններում, ի՞նչ հիմքերով է կանոնիզացվել: Ո՞վ է նրան կանոնիզացրել, կաթողիկոսն անձա՞մբ, թե՞ որևէ ուրիշ բարձրաստիճան հոգևորական: Պաշտպանվե՞լ են կանոնիզացման ընթացքում: Եթե հիմք է հանդիսացել բարերարի կողմից նրա անվան եկեղեցու կառուցումը, արդյո՞ք նույն հիմքերով պետք չի կանոնիզացնել, ասենք, Ծաղիկ Ռուբոյին: Եթե կանոնիզացնենք Ծաղիկ Ռուբոյին, ինչպե՞ս կկոչվի նրա անվան եկեղեցին, սբ. Ծաղի՞կ, թե՞ սբ. Ռուբո: Ո՞վ վիզ կվերցնի կանոնիզացնել Ծաղիկ Ռուբոյին (կարծում եմ՝ հոգևորականներն ամենուրեք նույնն են ու տղամարդկանց կանոնիզացնելը նրանց մեջ բավականին հարգի է):

Հայր Կոմիտասի պատասխանը[խմբագրել]

«Սբ. Աննան հայ չի եղել, բայց ընդունել է Քրիստոսին որպես փրկիչ»:

Տրամաբանական եզրահանգում[խմբագրել]

Նախ՝ սբ. Աննային Քրիստոսն անձամբ է կանոնիզացրել:
Հետո՝ ցանկացած քրիստոնյա ընդունում է քրիստոսին որպես փրկիչ ըստ սահմանման: Ի՞նչ է, ըստ հայր Կոմիտասի, Քրիստոսը նրանց բոլորին կանոնիզացնու՞մ է: Հուսանք, որ ոչ:
Եվ վերջապես՝ սուրբ լինելու համար, ըստ հայր Կոմիտասի, կարևորագույն գործոն է հայ լինելը, ինչի բացակայությունը կարող է փոխհատուցել միայն Քրիստոսի կողմից կանոնիզացված լինելը:

Հավաստի աղբյուրները պնդում են...[խմբագրել]

Առավել հավաստի աղբյուրները պնդում են, որ վերևում գրված կարծիքը հերետիկոսություն է, ու որ սբ. Աննային կանոնիզացրել է Չակ Նորիսը:

Սբ. Աննան որպես բանջարաբոստանային կուլտուրա[խմբագրել]

Սբ. Աննան հայտնի է որպես կարմիր խնձորի ու կուսական հղիացման հովանավոր: Այս հարցում նրան օգնել է այն փաստը, որ Քրիստոսը նրան անձամբ է կանոնիզացրել: