Անգրագիտարան:Նախագծի մասին

Angragitaran-ից
Wiki.png
Blue check.png Այս էջը համարվում է Անգրագիտարանի չգրված օրենք:

Պարադոքսալ է, իհարկե, փաստը, որ այն գոյություն ունի գրավոր տեսքով: Ինչևէ, ենթադրում է, որ նախագծի բոլոր մասնակիցները խստորեն կհետևեն այս և այլ կանոններին, եթե, իհարկե, ցանկանում են: Խնդրում ենք ծնկի իջնել ու հավատարիմ ծառայության երդում տալ այս խոդվածին:

Սա ընդհանուր ողջույնի խոսք է այցելուներին: Նախագիծը նաև անգրագիտարանային հոդված ունի ինքն իր մասին. Անգրագիտարան:
“Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել:”
~ Հովհանես Թումանյանն՝ անդրադառնալով Անգրագիտարանին

Անգրագիտարանը աբսուրդ պարունակությամբ հանրագիտարան է: Այն կարելի է համեմատել Շարմազանովի ու Շուշան Պետրոսյանի ելույթների հետ, բայց, ի տարբերություն վերջիններիս, նախագծի հեղինակները հումորի զգացողություն ունեն:

Իրավական նշում

Անգրագիտարանի պարունակած բոլոր տեքստերը հորինվածք են: Ցանկացած նմանություն իրական կամ երևակայական անձանց հետ պատահական է: Քանի որ կայքը փաստացի գտնվում է ԱՄՆ իրավական դաշտում, հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերն ու մեջբերումները, որոնք տեղադրվում են այստեղ, ընկնում են ԱՄՆ Հեղինակային իրավունքի մասին օրենքի 107-րդ սեկցիայի տակ՝ կիրառվում են ներկայացման կամ պարոդիայի նպատակներով ու ենթակա չեն հեռացման: Եթե դուք համարում եք, որ Անգրագիտարանը կամ նրա որևէ հոդված վիրավորել կամ զրպարտել են ձեզ, ապա նախապես զգուշացնում ենք, որ դուք սխալ եք հասկացել նախագծի նպատակն ու հոդվածի պարունակությունը:

Անգրագիտարանի նյութերը հասանելի են Creative Commons Share Alike / Non Commercial / By Attribution լիցենզիայով: Առավել մանրամասն՝ այստեղ. Creative Commons-ի թուղթը Հռովմեացիներին:

Կանոններ

Անգրագիտարանի թիմն իրեն իրավունք է վերապահում ջնջել ցանկացած ոչ ծիծաղելի, տրանսլիտով, հիմար տեքստ: Վիրավորանքներով ու հայհոյանքներով լի, կառուցվածքից զուրկ էջերը ծիծաղելի չեն: Եթե իրոք ցանկություն եք զգում այդպիսի էջ ստեղծել, փորձեք այն դարձնել ծիծաղելի ու հանրագիտարանային, ինչքան էլ որ դա դժվար չլինի:

Եթե ձեր մտքով անցել է, որ այստեղ կարելի է իրական փաստերով հոդվածներ գրել, դուք շփոթել եք Անգրագիտարանը Ուիքիփեդիայի հետ: Ոչ, սա Ուիքիփեդիան չի: Դադարեցրեք Ուիքիփեդիայի հոդվածներն այստեղ տեղադրել:

Ով է այստեղ իշխանությունը

Անգրագիտարանում իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է խմբագրել կամ ջնջել ձեր կատարած ներդրումները: Ոչ, այստեղ խոսք անգամ չի կարող գնալ դեմոկրատիայի մասին: Անգրագիտարանում չկարգավորված անարխիա է՝ թեոկրատիայի տարրերով: Ի նկատի ունենք՝ Օդմինն, ի տարբերություն ձեզ, ամենազոր է:

Անգրագիտարանն ի սկզբանե օգտվում էր Ուիքիփեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի Wikia ընկերության հոստինգից: Ներկայումս այն անկախ է:

Լրացուցիչ ինֆորմացիա